Արաբիայի տասնյակ արքայազներ և նախկին ու գործող նախարարներ կալանավորվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75700-Արաբիայի_տասնյակ_արքայազներ_և_նախկին_ու_գործող_նախարարներ_կալանավորվել_են
Սաուդյան Արաբիայի թագավորությունը կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով կալանավորել է այդ երկրի տասնյակ արքայազների և նախկին ու գործող նախարարների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2017 04:53 Asia/Tehran
  • Արաբիայի տասնյակ արքայազներ և նախկին ու գործող նախարարներ կալանավորվել են

Սաուդյան Արաբիայի թագավորությունը կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով կալանավորել է այդ երկրի տասնյակ արքայազների և նախկին ու գործող նախարարների:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Արաբիայի կառավարությունը կոռուպցիայի դեմ  պայքարի կոմիտե ստեղծելով, ձերբակալել է 11 արքայազների և 30 նախկին ու գործող նախարարների:

Կոմիտեն Արաբիայի թագավորի որդի և գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի գլխավորությամբ շաբաթ գիշեր նիստ է գումարել, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում հրապարակել են հիշյալ անձանց կալանավորման վճիռները:

«Ալ-Հայաթ» օրաթերթի և «Ալ-Արաբիա» հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ կալանավորված անձանց մեջ են գտնվում Սաուդյան Արաբիայի գործող կառավարության չորս նախարարներ:

Մալեք Սալմանը ժամեր առաջ աշխատանքից հեռացրեց Արաբիայի նախկին թագավորի որդի և այդ երկրի ազգային պահակագնդի պրետ Մոթըեբ Բեն Աբդոլազիզին:

Որոշ ԶԼՄ-ների հաղորդման համաձայն Մոթըեբ Բեն Աբդոլազիզը նույնպես գտնվում է բերման ենթարկված պաշտոնատարների մեջ:

Միևնույն ժամանակ որոշ աղբյուրներ հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայից մեկնող ու դեպի Սաուդյան Արաբիա իրականացվող բոլոր թռիչքները դադարեցվել են: Լրատվական աղբյուրները նաև հայտարարել են, որ այդ քայլն արվել է ձերբակալությունից առաջ Արաբիայի արքայազների ու պաշտոնատարների փախուստը կանխելու համար :