Արամ Ա. Դեր Զորի քանդված եկեղեցին պետք է վերականգնենք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75774-Արամ_Ա._Դեր_Զորի_քանդված_եկեղեցին_պետք_է_վերականգնենք
Դեր Զորի քանդված Սրբոց Նահատակաց եկեղեցին պետք է վերականգնել հավաքական ջանքերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 05:52 Asia/Tehran
  • Արամ Ա. Դեր Զորի քանդված եկեղեցին պետք է վերականգնենք

Դեր Զորի քանդված Սրբոց Նահատակաց եկեղեցին պետք է վերականգնել հավաքական ջանքերով:

Այդ մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ անդրադառնալով սիրիական բանակի կողմից հայկական սրբավայրի ազատագրմանը, հայտնում է «Գանձասարը»:

Սիրիայի կառավարական զորքերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը:

«Հուզումով, ցավով և ընդվզումով դիտեցի Դեր Զորի մեր եկեղեցու և համալիրի նկարները: Քանդված են,ա մայի...Դեր Զորը մեր ժողովրդի համար ցավի, տառապանքի և Ցեղասպանության հոմանիշ է: Դեր Զորը նաև մեր ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Պատմության ընթացքում մեր թշնամիները քանդել են, մենք՝ վերակառուցել: Քանդված Դեր Զորը ևս պիտի վերակառուցենք հավաքական հավատով և հանձնառությամբ»,-ասել է Արամ Առաջինը:

Սիրիական Դեր Զոր քաղաքը իսլամիստների վերահսկողության տակ գտնվել է երեք տարի: 2014 թ սեպտեմբերին «Իսլամական պետություն»-ը պայթեցրել էր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված էին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները։

Panarmenian.net