Եմենի ԱԳ նախարարությունը դատապարտել է սաուդցիների կողմից այդ երկրի շրջափակումը
Եմենի ԱԳ արտգործնախարարությունն այդ երկրի ծովային, օդային ու ցամաքային սահմանների փակվելը Եմենի հզոր ժողովրդի դեմ սաուդցի ռազմական ու քաղաքական այրերի բացահայտ ձախողման արդյունքն է համարել:
Կիրակի երեկոյան, Ռիադի «Մալեք Խալեդ» միջազգային օդանավակայանի դեմ Եմենի բանակի իրականացրած հրթիռայն հարձակումից հետո, սաուդյան ոտնձգիչ կոալիցիան հայտարարել է, որ ամբողջությամբ փակվել են Եմենի ցամաքային, օդային ու ծովային բոլոր ճանապարհները:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հաղորդագրություն տարածելով, Եմենի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ վերջին տարիների ընթացքում Սաուդյան ռեժիմի իրականացրած հարձակումներն ուղղակիորեն ցավ ու տառապանք են պատճառել Եմենի ժողովրդին:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Եմենի ժողովրդի դեմ Սաուդյան ռեժիմի անմարդկային քայլերը, Սանաայի օդանավակայանը փակ պահելու սաուդցիների փորձերը, Ալ-Հոդիդե նավահանգստի շրջափակումը և մարդասիրական օգնություններ փոխադրող նավերի մուտքն արգելելն իրականացվում են Եմենի ժողովրդի դեմ ճնշումները սաստկացնելու համար: