Սաուդյան Արաբիայի արքայազնը ձերբակալվելուց հետո միլարդներ է կորցնում
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Սաուդիան Արաբիայի արքայազն ալ Վալիդ բին Թալալի կարողությունը նրա ձերբակալությունից հետո նվազել է 1.22 միլիարդ դոլարով, գրում է rusarminfo.ru-ն:
Սաուդցի արքայազնի հիմնադրած Kingdom Holding Co ընկերության ակցիաների գինը նվազել է միջազգային բորսաներում: Պատճառն արքայազնի ձերբակալությունն է և նրա դեմ առաջադրված մեղադրանքները` ֆինանսական խարդախությունների, իշխանությունը չարաշահելու հոդվածներով:
Ձերբակալությունից հետո Սաուդիան Արաբիայի կենտրոնական բանկը սառեցրել է նրա բոլոր հաշիվները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են 11 արքայազնների և 4 գործող նախարարների:
Ձերբակալվածներից մեկը միլիարդատեր արքայազն ալ Վալիդ բին Թալալին է, որին պատկանում է «Kingdom Holding 4280.SE» ներդրումային ընկերությունը, և որի հայկական արմատների մասին հիշատակում կա աուդյան Արաբիան ուսումնասիրող հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունը և իրավահաջորդությունը արաբական թագավորությունում» գրքում (2008թ.):