Սիրիայում ահաբեկչական խմբերը գլխավորել են արևմտյան երկրների սպաներ
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատարն ասել է. «Միջին Արևելքում արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայության ուժերի սպաները գլխավորել են Սիրիայի ընդդիմադիր զինված խմբերը»:
Համաձայն «Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովը երեքշաբթի օրն անդրադառնալով Սիրիայում գործող ահաբեկչական խմբերում եվրոպացի ու ամերիկացի սպաների հրամանատարությանը, տեղեկացրել է Սիրիայում ԻԼԻՊ խմբի հիմնական ուժերի ոչնչացման մասին: «Միայն ԻԼԻՊ-ի սակավաթիվ անդամներ են մնացել, որոնք վերջնականապես դուրս կվռնդվեն Սիրիայից». ասել է նա:
«Ռուս ռազմական խորհրդատուները կամավորներից բաղկացած մի դիվիզիա ու ջոկատ են ստեղծել, որոնք պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ»,-հայտարարել է Գերասիմովը:
Սիրիայի ճգնաժամը սկսվեց 2011 թվականին՝ նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարությունը կործանելու նպատակով ԱՄՆ-ի և նրա եվրոպացի ու արաբ դաշնակիցների կողմից ահաբեկչական խմբերին ցուցաբերված հովանավորությամբ:
Համաձայն առկա փաստերի ու ապացույցների, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մեղադրվում են Սիրիայում ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ և Ջեբհաթ-ալ-Նոսրա ահաբեկչական խմբերի ձևավորմանն ու հզորացմանը ֆինանսական ու տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու մեջ: