Բաշար Ասադը կարևորել է Սիրիայի ողջ տարածքի ազատագրումը
«Սիրիացի բանակայինները պայքարելու են մինչև այդ երկրի տարածքի ամբողջական ազատագրումը».ասել է Սիրիայի նախագահը:
Ռուսաստանի TASS գործակալության փոխանցմամբ՝ Բաշար Ասադն ասել է.«Սիրիայի բանակը շարունակում է ահաբեկիչների վերահսկողությունից ազատագրել երկրի տարբեր շրջանները : Սիրիացի բանակայիններն առ այսօր հասել են նպատակակետերի 80 տոկոսին»:
Բաշար Ասադի խոսքերով, սիրիական ուժերը Իդլիբի նահանգում բախվելու են Թուրքիայի ուժերի և «Ալ-Նուսրա» ճակատին հարող զինյալ խմբերի հետ:
«Դամասկոսի կարծիքով, առանց Սիրիայի կառավարության համաձայնության ցանկացած արտաքին ռազմական ներկայություն , համարվում է Սիրիայի տարածքի գրավում»ասել է Բաշար Ասադը:
Նոյեմբերի 7-ին միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ հանդիպմանը, Բաշար Ասադը նշել է.«Սիրիայի թշնամիները երկրում պառակտում առաջացնելու համար օգտվում են ահաբեկչական խմբավորումներից»: