Ֆրանսիայի նախագահը ժամանել է Ռիադ
Նոյեմբեր 10, 2017 04:25 Asia/Tehran
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ բանակցության նպատակով, հինգշաբթի օտը ժամանել է Ռիադ:
Համաձայն Ռիադից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Մակրոնին դիմավորել է Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Սալմանը:
Միջին Արևելք ուղևորված Մաքրոնը նախքան Ռիադ մեկնելը Դուբայում մամուլի ասուլիսի ժամանակ անակնկալ հայտարարություն կատարելով ասաց, որ հանդիպելու է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հետ:
Ֆրանսիայի նախագահի ընդգծմամբ՝ Արաբիայի գահաժառանգի հետ բանակցության առանցքում լինելու են Միջին Արևելքի ու հատկապես Եմենի իրավիճակը, Արաբիայի ու Իրանի միջև ծագած վերջին լարվածություն ու Լիբանանի հարցը:
Պիտակ