Ֆրանսիայի նախագահը ժամանել է Ռիադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75927-Ֆրանսիայի_նախագահը_ժամանել_է_Ռիադ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ բանակցության նպատակով, հինգշաբթի օտը ժամանել է Ռիադ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2017 04:25 Asia/Tehran
  • Ֆրանսիայի նախագահը  ժամանել է Ռիադ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ բանակցության նպատակով, հինգշաբթի օտը ժամանել է Ռիադ:

Համաձայն Ռիադից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Մակրոնին դիմավորել է Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Սալմանը:

Միջին Արևելք ուղևորված Մաքրոնը նախքան Ռիադ մեկնելը Դուբայում մամուլի ասուլիսի ժամանակ անակնկալ հայտարարություն կատարելով ասաց, որ հանդիպելու է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հետ:

Ֆրանսիայի նախագահի ընդգծմամբ՝ Արաբիայի գահաժառանգի հետ բանակցության առանցքում լինելու են Միջին Արևելքի ու հատկապես Եմենի իրավիճակը, Արաբիայի ու Իրանի միջև ծագած վերջին լարվածություն ու Լիբանանի հարցը: