Ղասեմի.«Սաուդյան Արաբիայի անխոհեմ քաղաքականությունները վնասակար են տարածաշրջանի համար»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75974-Ղասեմի._Սաուդյան_Արաբիայի_անխոհեմ_քաղաքականությունները_վնասակար_են_տարածաշրջանի_համար
Հակադարձելով Սաուդյան Արաբիայի արտգործնախրարի հրահրիչ հայտություններին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ասել է.-«Մեղքը ուրիշների ուսերին բարդելու և անխոհեմ ու պառակտիչ քաղաքականություն որդեգրելու ուղղությամբ վերցրած քայլերը կարող են ավերիչ ու վնասական հետևանքներ թողնել տարածաշրջանի վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 08:09 Asia/Tehran
  • Ղասեմի.«Սաուդյան Արաբիայի անխոհեմ քաղաքականությունները վնասակար են տարածաշրջանի համար»

Հակադարձելով Սաուդյան Արաբիայի արտգործնախրարի հրահրիչ հայտություններին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ասել է.-«Մեղքը ուրիշների ուսերին բարդելու և անխոհեմ ու պառակտիչ քաղաքականություն որդեգրելու ուղղությամբ վերցրած քայլերը կարող են ավերիչ ու վնասական հետևանքներ թողնել տարածաշրջանի վրա»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Բահրամ Ղասեմին ասել է.-«Սուդյան Արաբիայի արգործնախարարը խեղաթյուրելով իրականությունը, փորձում է շեղել հանրային կարծիքը և լարվածություն առաջացնել Պարսից ծոցի երկրներում, Եմենում և Լիբանանում»:

Անդրադառնալով  Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ոճրագործություններին Ղասեմին հավելել է.-«Այն պայմաններում երբ Սաուդյան Արաբիան ահաբեկչության, ծայրահեղականության  տարածման և այլ երկրների ներքին հարցերին միջամտելու մարմնավորումն է համարվում, մյուսներին մեղադրում է ահաբեկչությունը հովանավորելու մեջ »: 

Նա ընդգծել է, որ Իրանը  գործում է միջազգային և տարածաշրջանային մակարդակում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ: -«Տարածաշրջանի ճգնաժամային պայմաններում տարածաշրջանի բոլոր երկրները պետք է քայլեն վնասակար քաղաքականությունների դիմակայման ուղղությամբ». նշել է նա: