Սինոնիստական ռեժիմը աջակցում է սաուդցիների հակասիրիական նախագծին
Սիոնիստական ռեժիմը որոշել է աջակցել Բաշշար Ասադի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտման դատապարտում կոչվող նախագծին:
Ղոդսենա գործակալության հաղորդմամբ, Չորեքշաբթի օրը սիոնիստական Յեդիոթ Ահարոնեթ օրաթերթը գրել է.«Սա առաջին անգամ է, որ Իսրայելը աջակցում է սաուդցիների կողմից մշակված հակասիրիական նախագծին: Նախագիծը ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին»:
Սիոնիստական այս օրաթերթը գրում է.«Երեքշաբթի օրը Դենի Դենոնի գլխավորությամբ իսրայելական մի պատվիրակություն պշտոնապես միացել է սաուդցիների կողմից ներկայացված հակասիրիական նախագծին»:
Հակազդելով Սիոնիստական ռեժիմի այդ քայլին ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշշար Ալ-Ջաաֆարին ասել է.«Այս խնդիրը սաուդցիների ու սիոնիստների միաբանության պատճառներից մեկն է»:
Տարածաշրջանում դիմադրության ճակատի դեմ Սաուդյան Արաբիայի ու սիոնիստների միաբանությունը առավել քան երբևէ բացահայտել է նրանց էությունը: