Սինոնիստական ռեժիմը աջակցում է սաուդցիների հակասիրիական նախագծին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76236-Սինոնիստական_ռեժիմը_աջակցում_է_սաուդցիների_հակասիրիական_նախագծին
Սիոնիստական ռեժիմը որոշել է աջակցել Բաշշար Ասադի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտման դատապարտում կոչվող նախագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2017 12:44 Asia/Tehran
  • Սինոնիստական ռեժիմը աջակցում է սաուդցիների հակասիրիական նախագծին

Սիոնիստական ռեժիմը որոշել է աջակցել Բաշշար Ասադի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտման դատապարտում կոչվող նախագծին:

Ղոդսենա գործակալության հաղորդմամբ, Չորեքշաբթի օրը սիոնիստական Յեդիոթ Ահարոնեթ օրաթերթը գրել է.«Սա առաջին անգամ է, որ Իսրայելը աջակցում է սաուդցիների կողմից մշակված հակասիրիական նախագծին: Նախագիծը ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին»:

Սիոնիստական այս օրաթերթը գրում է.«Երեքշաբթի օրը Դենի Դենոնի գլխավորությամբ իսրայելական մի պատվիրակություն պշտոնապես միացել է սաուդցիների կողմից ներկայացված հակասիրիական նախագծին»:

Հակազդելով Սիոնիստական ռեժիմի այդ քայլին ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշշար Ալ-Ջաաֆարին ասել է.«Այս խնդիրը սաուդցիների ու սիոնիստների միաբանության պատճառներից մեկն է»:

Տարածաշրջանում դիմադրության ճակատի դեմ Սաուդյան Արաբիայի ու սիոնիստների միաբանությունը առավել քան երբևէ բացահայտել է նրանց էությունը: