ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76300-ԻՊ_ի_գրոհայինները_մեքենա_են_պայթեցրել_Դեր_Զորում._տասնյակ_զոհեր_կան
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ավտոմեքենա են պայթեցրել Դեր Զորում, ինչի հետևանով 20 մարդ է զոհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2017 06:16 Asia/Tehran
  • ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ավտոմեքենա են պայթեցրել Դեր Զորում, ինչի հետևանով 20 մարդ է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, ևս 28 մարդ վիրավորվել է:

«Նախնական տվյալներով՝ 20 մարդ է զոհվել, ևս 28-ը՝ վնասվածքներ են ստացել Սիրիական դեմոկրատական ուժեր զորամիավորման վերահսկողության տակ գտնվող Ալ-Ֆարաջ գյուղում ականապատ մեքենայի հեռակառավարմամբ պայթեցնելու հետևանքով», - հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ զոհերի թիվը կարող է աճել:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել երկու նավթահանքերի շրջանների միջև, որտեղ մեծ թվով փախստականներ են հավաքված:

 Tert.am