Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը պատասխանեց ԱՊԼ-ի հաղորդագրությանը
(last modified Tue, 21 Nov 2017 04:08:19 GMT )
Նոյեմբեր 21, 2017 07:38 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը պատասխանեց ԱՊԼ-ի հաղորդագրությանը

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը մերժեց Եմեն բալիստիկ հրթիռ առաքելու Հեզբոլլահի քայլի մասին Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հայտարարությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների թղթակցի հաղորդման համաձայն, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը երկուշաբթի օրն ունեցած ելույթի ժամանակ արձագանքելով Լիբանանի Հեզբոլլահի ու Իրանի դեմ ԱՊԼ-ի շաբաթ և կիրակի օրերի նիստերի ամփոփիչ հաղորդագրությանն, ասաց. «Հեզբոլլահին ահաբեկչության մեջ, իսկ Իրանին ահաբեկչությունը հովանավորելու մեջ մեղադրելը նորություն չէ»:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանած դիմադրության ուժերի զենքը Լիբանանի կայունության ու անվտանգության երաշխիքն է:

«Լիբանանի Հեզբոլլահի գերակայությունը հարցերը երկխոսության միջոցով կարգավորելու համար այդ երկրի վարչապետ Սաադ Հարիրիի Բեյրութ վերադարձն է և Հեզբոլլահը Հարիրիին հրաժարված վարչապետ չի համարում»,-ընդգծեց Նասրոլլահը:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն արաբական որոշ երկրների կոչ արեց հրաժարվել Լիբանանում քաղաքացիական պատերազմ հրահրելու ջանքերից և վերջ տալ իրենց սադրիչ քայլերին ու այդ երկրի ներքին հարցերին միջամտությանը:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ԻԼԻՊ-ի բռնազավթումից Իրաքի վերջին քաղաքի ազատագրումը մեծ նվաճում համարեց ու ընդգծեց. «Իրաքյան ուժերը հասել են Սիրիայի սահմանին»:

«ԻԼԻՊ-ի հարցը, որպես ռազմական մի կառույց փակված է Սիրիայում ու Իրաքում և սպասում են լիարժեք մաքրագործմանը»,-հավելեց Նասրոլլահը:

 

Պիտակ