Դամասկոսում ՌԴ դեսպանատան շենքը ենթարկվել է ականանետային հարձակման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76523-Դամասկոսում_ՌԴ_դեսպանատան_շենքը_ենթարկվել_է_ականանետային_հարձակման
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականանետային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքը, այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 06:22 Asia/Tehran
  • Դամասկոսում ՌԴ դեսպանատան շենքը ենթարկվել է ականանետային հարձակման

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականանետային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքը, այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ դեսպանատան ուղղությամբ կրակը բացվել է ահաբեկիչների դիրքերից:

Արձակված արկերից մեկը վնասել է դեսպանատան շենքի արտաքին պատը: 122 մմ-անոց ականի պայթյունի հետևանքով վնասվել է շենքի պատը, էլեկտրամատակարարման գծերը ու ջրամատակարարման համակարգը:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր սիրիացի պաշտոնակից Բաշար ալ Ասադի հետ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունն ավարտին է մոտենում:

Tert.am