ԱՄՆ-ն ցանկանում է Սիրիայի հյուսիսում կառավարման նոր մարմին ստեղծել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76723-ԱՄՆ_ն_ցանկանում_է_Սիրիայի_հյուսիսում_կառավարման_նոր_մարմին_ստեղծել
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են Սիրիայի հյուսիսում նոր տեղային կառավարման մարմին ստեղծել, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2017 06:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ցանկանում է Սիրիայի հյուսիսում կառավարման նոր մարմին ստեղծել

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են Սիրիայի հյուսիսում նոր տեղային կառավարման մարմին ստեղծել, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

ԱՄՆ-ն հույս ունի օգտագործել հյուսիսային Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայությունը ճնշում գործադրելու համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադին զիջումների գնալ Ժնևում կայանալիք բանակցություններում:
Հաղորդվում է, որ Սիրիայից ԱՄՆ-ի կտրուկ հեռանալը կարող է օգնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ամբողջապես իր վերահսկողության տակ վերցնել Սիրիայի ողջ տարածքը և երաշխավորել նրա քաղաքական հաջողությունը:

Թերթը նշում է, որ այդ տարբերակը հաղթանակ կդառնա Իրանի համար, որը Սիրիայի դաշնակիցն է:
ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ դրանից խուսափելու համար ԱՄՆ-ն պատրաստվում է պահպանել ամերիկյան զորքերի ներկայությունը հյուսիսային Սիրիայում, որտեղ ամերիկացիները մարզել են և օգնել «Սիրիայի դեմոկրատական ուժերին» «Իսլամական պետության» դեմ պայքարում, և այդ տարածքներում բացի Ասադի կառավարությունից նոր տեղային կառավարման մարմին ստեղծել:

Tert.am