«Արաբական գարուն»՝ սաուդյան ոճով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76911-Արաբական_գարուն_սաուդյան_ոճով
«Յուրաքանչյուր կասկածյալ՝ լինի նա միլիարդատեր կամ թագաժառանգ, ձերբակալվում եւ ընտրության առաջ է կանգնում»: «Մենք ցույց ենք տալիս մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը, եւ շուրջ 95%-ը համաձայնվում է կարգավորման. Դա նշանակում է, որ իրենց փողերն ու բիզնեսների ակցիաները փոխանցում են Սաուդյան Արաբիայի պետական գանձարան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 12:54 Asia/Tehran
  • «Արաբական գարուն»՝ սաուդյան ոճով

«Յուրաքանչյուր կասկածյալ՝ լինի նա միլիարդատեր կամ թագաժառանգ, ձերբակալվում եւ ընտրության առաջ է կանգնում»: «Մենք ցույց ենք տալիս մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը, եւ շուրջ 95%-ը համաձայնվում է կարգավորման. Դա նշանակում է, որ իրենց փողերն ու բիզնեսների ակցիաները փոխանցում են Սաուդյան Արաբիայի պետական գանձարան:

Մոտ 1%-ն ապացուցում է իր անմեղությունը, եւ նրանց գործերն անմիջապես փակվում են, իսկ 4%-ը պնդում է, որ կոռումպացված չէ եւ պատրաստ է որոշումը վիճարկել դատարանում: Կառավարական փորձագետները երաշխավորում են, որ այս գործընթացի ժամանակ ոչ մի բիզնես սնանկ չի լինի, որպեսզի խուսափենք գործազրկությունից»,-հայտարարել է Մուհամեդ բեն Սալմանը:

«Պետական մեղադրողը հայտարարել է, որ հակակոռուպցիոն արշավի վերջնարդյունքում պետությանը կվերադարձվի շուրջ 100 մլրդ դոլար»,-եզրափակում է հոդվածագիրը:

«Ներկայումս Մերձավոր Արեւելքում բարեփոխումների ամենանշանակալի գործընթացը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում»,-գրում է Թոմաս Ֆրիդմանը The New York Times հանդեսում:

«Երկրում «արաբական գարուն» է՝ սաուդյան ոճով: Ի տարբերություն նմանատիպ արաբական իրադարձությունների, որոնք սկսվել են ներքեւից եւ ձախողվել են, այս «գարունն» իրագործվում է վերեւից՝ 32-ամյա թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի կողմից: Հաջողության դեպքում այն կփոխի ոչ միայն Սաուդյան Արաբիայի կառուցվածքը, այլեւ ամբողջ աշխարհում իսլամի բնույթը»,-ենթադրում է հեղինակը:

«Նոյեմբերի սկզբին թագաժառանգի կառավարությունը ձեռնամուխ եղավ կոռուպցիայի մեջ մեղադրվող բազմաթիվ սաուդցի թագաժառանգների եւ գործարարների ձերբակալության գործին՝ նրանց տեղավորելով Էր-Ռիյադի Ritz-Carlton հյուրանոցի իմպրովիզացված ոսկեզօծ բանտում: Նրանք այնտեղ կմնան մինչեւ չվերադարձնեն անազնիվ միջոցներով ձեռք բերված եկամուտները»:

«Սալմանի ընտանեկան պալատից հայտնել են, որ անհեթեթ են այն ենթադրությունները, թե այս հակակոռուպցիոն արշավն իշխանության զավթում է»:

«Մեր երկիրը 1980-ական թվականներից մինչ օրս տառապում է կոռուպցիայից: Փորձագետների հաշվարկներով, պետական ծախսերի շուրջ 10%-ը կլանել է կոռուպցիան՝ վերին ատյաններից մինչեւ ստորին օղակներ: Նախկինում կառավարությունը բազմիցս պատերազմ է մղել կոռուպցիայի դեմ, սակայն բոլոր այդ նախաձեռնությունները տապալվել են: Ինչու՞: Որովհետեւ դրանք բոլորը սկսվել են ներքեւից վերեւ»,-ասել է թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը:

«Երբ նրա հայրը՝ Սալման թագավորը 2015թ.-ին գահ բարձրացավ, նրա թիմի առաջին հրամաններից մեկը եղավ վերեւներում առկա կոռուպցիայի մասին ամբողջ տեղեկատվությունը հավաքելը»,-շարունակում է լրագրողը: «Այդ թիմը 2 տարի աշխատել է եւ հավաքել ամենաճշգրիտ տեղեկատվությունը, ինչից հետո հայտարարվեց շուրջ 200 կասկածյալի մասին»,- հայտնել է թագաժառանգը:

«Յուրաքանչյուր կասկածյալ՝ լինի նա միլիարդատեր կամ թագաժառանգ, ձերբակալվում եւ ընտրության առաջ է կանգնում»: «Մենք ցույց ենք տալիս մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը, եւ շուրջ 95%-ը համաձայնվում է կարգավորման. Դա նշանակում է, որ իրենց փողերն ու բիզնեսների ակցիաները փոխանցում են Սաուդյան Արաբիայի պետական գանձարան: Մոտ 1%-ն ապացուցում է իր անմեղությունը, եւ նրանց գործերն անմիջապես փակվում են, իսկ 4%-ը պնդում է, որ կոռումպացված չէ եւ պատրաստ է որոշումը վիճարկել դատարանում: Կառավարական փորձագետները երաշխավորում են, որ այս գործընթացի ժամանակ ոչ մի բիզնես սնանկ չի լինի, որպեսզի խուսափենք գործազրկությունից»,-հայտարարել է Մուհամեդ բեն Սալմանը:

«Պետական մեղադրողը հայտարարել է, որ հակակոռուպցիոն արշավի վերջնարդյունքում պետությանը կվերադարձվի շուրջ 100 մլրդ դոլար»,-եզրափակում է հոդվածագիրը:

 

Աղբյուր՝ The New York Times