Բահրեյնի ռեժիմը 36 քաղաքացիների ցմահ ազատազրկման է դատապարտել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76933-Բահրեյնի_ռեժիմը_36_քաղաքացիների_ցմահ_ազատազրկման_է_դատապարտել
Ալե-Խալիֆայի ռեժիմի դատարանները Բահրեյնի 36 քաղաքացիների ցմահ ազատազրկման են դատապարտել ՝ քաղաքական մեղադրանքներով: Նրանք նաև զրկվել են քաղաքացիական իրավունքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 15:34 Asia/Tehran
  • Բահրեյնի ռեժիմը 36 քաղաքացիների ցմահ ազատազրկման է դատապարտել

Ալե-Խալիֆայի ռեժիմի դատարանները Բահրեյնի 36 քաղաքացիների ցմահ ազատազրկման են դատապարտել ՝ քաղաքական մեղադրանքներով: Նրանք նաև զրկվել են քաղաքացիական իրավունքից:

Բահրեյնի դատարանները երեքական բահրեյնցիների դատապարտել է ցմահ և յոթ  տարվա ազատազրկման: Տասը, հինգ և երեք տարվա ազատազրկման են դատապարտվել համապատասխանաբար մեկ, 28 և մեկ այլ բահրեյնցիներ:

Ըստ աղբյուրի, ռեժիմի դատարանը 36 բահրեյնցիների զրկել է քաղաքացիական իրավունքից ՝ առգրավվելով որոշների ունեցվածքը:

Բահրեյնական «Ալ-Այյամ» օրաթերթը հաստատելով այդ մասին լուրը, հրապարակել է դատապարտյալների վճիռները:

2011 թվականից ի վեր Բահրեյնում հասարակական բողոքներ են ծավալվել: Ռեժիմը շարունակում է ճնշել ժողովրդի խաղաղ բողոքի ակցիաները: