Եգիպտոսում խոշորագույն ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակին հուշարձան կկառուցվի
Եգիպտոսում խոշորագույն ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակին հուշարձան կկառուցվի, զոհվածների ընտանիքներին կհատկացվի 11 հազար դոլար` որպես նյութական փոխհատուցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը, հուշարձան կանգնեցնելու նախաձեռնությունը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիինն է: Հուշարձանի տեղադրման ամսաթվի եւ վայրի մասին դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում, նշում է Al Masry Al Youmը: Եգիպտոսում` Սինայի թերակղզու հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 305- ի, մահացածներից 27-ը երեխաներ են: Ահաբեկչության հետևանքով տուժել է 128 մարդ: Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սինայի թերակղզու հյուսիսային շրջանում էր-Ռոուդա մզկիթի վրա հարձակված ահաբեկիչները պահել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը:
Armenpress.am