Եգիպտոսում խոշորագույն ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակին հուշարձան կկառուցվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76949-Եգիպտոսում_խոշորագույն_ահաբեկչության_հետեւանքով_մահացածների_հիշատակին_հուշարձան_կկառուցվի
Եգիպտոսում խոշորագույն ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակին հուշարձան կկառուցվի, զոհվածների ընտանիքներին կհատկացվի 11 հազար դոլար` որպես նյութական փոխհատուցում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 21:30 Asia/Tehran
  • Եգիպտոսում խոշորագույն ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակին հուշարձան կկառուցվի

Եգիպտոսում խոշորագույն ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակին հուշարձան կկառուցվի, զոհվածների ընտանիքներին կհատկացվի 11 հազար դոլար` որպես նյութական փոխհատուցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը՝ վկայակոչելով «ԻՏԱՌ-­ՏԱՍՍ» գործակալությանը, հուշարձան կանգնեցնելու նախաձեռնությունը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ­-Սիսիինն է: Հուշարձանի տեղադրման ամսաթվի եւ վայրի մասին դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում, նշում է Al Masry Al Youm­ը: Եգիպտոսում` Սինայի թերակղզու հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 305-­ ի, մահացածներից 27-­ը երեխաներ են: Ահաբեկչության հետևանքով տուժել է 128 մարդ: Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սինայի թերակղզու հյուսիսային շրջանում էր-­Ռոուդա մզկիթի վրա հարձակված ահաբեկիչները պահել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը:

Armenpress.am