Սիրիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77039-Սիրիայի_ԱԳ_նախարարությունը_հանդես_է_եկել_հաղորդագրությամբ
Սիրիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ Սոչիում կայացած սիրիացիների համաժողովի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ ասված է, որ Ռուսաստանի Սոչի քաղաքում գումարվելիք այդ երկրի ազգային երկխոսության համաժողովում Սիրիան ներկայացնելու է այդ երկրի կառավարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2017 01:27 Asia/Tehran
  •  Սիրիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ

Սիրիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ Սոչիում կայացած սիրիացիների համաժողովի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ ասված է, որ Ռուսաստանի Սոչի քաղաքում գումարվելիք այդ երկրի ազգային երկխոսության համաժողովում Սիրիան ներկայացնելու է այդ երկրի կառավարությանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը կիրակի երեկոյան հրապարակած հաղորդագրությամբ ընդգծել է. «Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների իրարահաջորդ հաղթանակները հող են նախապատրաստել միջսիրիական ազգային երկխոսության համաժողովի գումարման համար»:

«Սիրիայի կառավարությունը ողջունելու է ներկա սահմանադրության կետերի քննարկման և ապա ՄԱԿ-ի վերահսկողությամբ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման նպատակով ազգային համաժողովի ընտրած կոմիտեն»,-ասված է Սիրիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Սիրիայի ԱԳ նախարարությունը նաև հայտարարել է. «ՄԱԿ-ի վերահսկողությունը պիտի իրականացվի կազմակերպության հռչակագրի շրջանակում, հարգելով երկրների ազգային ինքնիշխանությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը գումարվելու է  2017 թվականի դեկտեմբերի 2-ին և 3-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում և նպատակ ունի լուծում գտնել այդ երկրիի շուրջ 7-ամյա ճգնաժամին վերջ տալու համար:

Ռուսաստանի կառավարությունը համաժողովին մասնակցելու հրավեր է հղել Սիրիայի կառավարության կողմնակից ու ընդդիմադիր 33 խմբի, շարժման ու կուսակցության ներկայացուցիչներին: