Սիրիայում ԻՊ ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77225-Սիրիայում_ԻՊ_ահաբեկիչների_հետ_զինադադար_չի_կարող_լինել._Պեսկով
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունը շարունակվում է, ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 16:59 Asia/Tehran
  • Սիրիայում ԻՊ ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել. Պեսկով

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունը շարունակվում է, ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սիրիայում Արեւելյան Գուտայում հրադադարի ռեժիմ կմտցվի՞, Պեսկովը պատասխանել է. «Չէ՞ որ այնտեղ ահաբեկիչների հետ բախումներ են տեղի ունենում»: «Այնտեղ ընդդիմադիրների հետ ոչ մի բախում տեղի չի ունենում, այնտեղ ահաբեկիչներն են, այնտեղ ԻԼԻՊ-ն է: ԻՊ-ի դեմ գործողությունը շարունակվում է»,- շեշտել է Պեսկովը:

Հստակեցնող հարցին՝ ՌԴ-ն ծրագրեր չունի՞ այդ շրջանում զինադադարար հաստատելու վերաբերյալ, Պեսկովը հայտարարել է. «ԻՊ-ի հետ զինադադար չի կարող լինել»:

News.am