Միջազգային հանրությունը Իրաքին Մարշալի ծրագրով պետք է օգնի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77423-Միջազգային_հանրությունը_Իրաքին_Մարշալի_ծրագրով_պետք_է_օգնի
Միջազգային հանրությունը Իրաքին ԻՊ խմբավորման դեմ հաղթանակից հետո Մարշալի ծրագրով պետք է օգնի: Այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆարին, հաղորդում է AFP-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2017 06:21 Asia/Tehran
  • Միջազգային հանրությունը Իրաքին Մարշալի ծրագրով պետք է օգնի

Միջազգային հանրությունը Իրաքին ԻՊ խմբավորման դեմ հաղթանակից հետո Մարշալի ծրագրով պետք է օգնի: Այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆարին, հաղորդում է AFP-ն:

«Մենք Մարշալի ծրագրին ենք կոչ անում, երկիրը վերականգնելու համար: Աշխարհը պետք է դա մեզ տա», - ասել է նա:

 «ԻՊ շարքերում 124 ազգությունների ներկայացուցիչներ են կռվել: Իրաքը դիմակայել է բանակի, որի կազմում բոլոր այդ երկրների զինվորներն են եղել», - ասել է նա՝ նշելով, որ Իրաքը միայնակ չի կարող բոլոր քաղաքները վերականգնել:

 «Դա համաշխարհային պատեազմում կռված երկրի օրինական իրավունքն է»:

Մարշալի ծրագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպային ցուցաբերած օգնության ծրագիր է:

Այն 1947 թվականին ամերիկացի պետքարտուղար Ջորջ Կ. Մարշալի կողմից է ներկայացվել եւ 1948 թվականից ուժի մեջ է մտել:

Ծրագրի իրականացմանը 17 եվրոպական երկիր է մասնակցել, այդ թվում Արեևմտյան Գերմանիան:

News.am