Սիրիայում մեկ օրում ևս 45 մարդ վերադարձել են իրենց տները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77605-Սիրիայում_մեկ_օրում_ևս_45_մարդ_վերադարձել_են_իրենց_տները
Սիրիայում վերջին մեկ օրում ևս 45 մարդ վերադարձել են իրենց տները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Դեկտեմբեր 03, 2017 10:23 Asia/Tehran
  • Սիրիայում մեկ օրում ևս 45 մարդ վերադարձել են իրենց տները

Սիրիայում վերջին մեկ օրում ևս 45 մարդ վերադարձել են իրենց տները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

«Մեկ օրում իրենց տներն են վերադարձել 45 բնակիչ, որոնցից 35-ը՝ Հալեպ նահանգում, իսկ 10-ը՝ Հոմս»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ հաշտեցման կենտրոնի հրամանատարները աշխատանքային հանդիպում են անցկացրել Հալեպի Սալբիա բնակավարի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելու մասին հարցերը: Ինչպես նաև առանձնացվել են այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ է վերականգնել առաջին հերթին:
Նշվում է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմին ևս երկու բնակավայր է միացել Հալեպ նահանգից: Դրանք են Էլ-Օմարիան և Ռիջմ Օմեյրաթը:
Հաշտեցման կենտրոնին հաջողվել է 1.3 տոննա ընդհանուր քաշով հումանիտար օգնություն հասցնել Հալեպի Սուրան բնակավայր:

Tert.am