Եմենում Իրանի դեսպանատան դեմ հարձակում է տեղի ունեցել
Երկուշաբթի առավոտյան որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Եմենի մայրաքաղաք Սանաայում ԻԻՀ դեսպանատան ուղղությամբ հրթիռ է արձակվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Վկայակոչելով «Սքայ նյուզ»-ին, «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հրդեհը տեղի է ունեցել ի հետևանս վերջին օրերի ընթացքում Սանաայում տեղի ունեցող բախումների:
Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հրթիռի բախման հետևանքով հրդեհ է բռնկվել Եմենում Իրանի դեսպանության շենքում, սակայն չի նշել, թե որ խմբավորումն է եղել այդ հարձակման հեղինակը:
Չիանական CGTN լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է որ Իրանի դեսպանության շենքից ծուխ է դուրս գալիս:
Շինհուա գործակալությունը տեղեկացրել է Եմենում Իրանի դեսպանատան վրա ծանր զենքով կատարված հարձակման մասին:
Հաղորդման համաձայն, Հուսիների և նախկին նախագահ՝ Ալի Աբդուլահ Սալեհին հավատարիմ ուժերի միջև բախումների հետևանքով, Սանաայում Իրանի դեսպանատան շենքը հրթիռային հարձակման է ենթարկվել:
Դեպքի մասին մանրամասնություններ չեն հրապարակվել: