Եմենում Իրանի դեսպանատան դեմ հարձակում է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77683-Եմենում_Իրանի_դեսպանատան_դեմ_հարձակում_է_տեղի_ունեցել
Երկուշաբթի առավոտյան որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Եմենի մայրաքաղաք Սանաայում ԻԻՀ դեսպանատան ուղղությամբ հրթիռ է արձակվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 08:38 Asia/Tehran

Երկուշաբթի առավոտյան որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Եմենի մայրաքաղաք Սանաայում ԻԻՀ դեսպանատան ուղղությամբ հրթիռ է արձակվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Վկայակոչելով «Սքայ նյուզ»-ին, «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հրդեհը տեղի է ունեցել ի հետևանս վերջին օրերի ընթացքում Սանաայում տեղի ունեցող բախումների:

Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հրթիռի բախման հետևանքով հրդեհ է բռնկվել Եմենում Իրանի դեսպանության շենքում, սակայն չի նշել, թե որ խմբավորումն է եղել այդ հարձակման հեղինակը:

Չիանական CGTN լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է որ Իրանի դեսպանության շենքից ծուխ է դուրս գալիս:

Շինհուա գործակալությունը տեղեկացրել է Եմենում Իրանի դեսպանատան վրա ծանր զենքով կատարված հարձակման մասին:

Հաղորդման համաձայն, Հուսիների և նախկին նախագահ՝ Ալի Աբդուլահ Սալեհին հավատարիմ ուժերի միջև բախումների հետևանքով,  Սանաայում Իրանի դեսպանատան շենքը հրթիռային հարձակման է ենթարկվել: 

Դեպքի մասին մանրամասնություններ չեն հրապարակվել: