Իսլամական երկրները սպառնում են խզել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77783-Իսլամական_երկրները_սպառնում_են_խզել_հարաբերություններն_ԱՄՆ_ի_հետ
ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի հնարավոր ճանաչումն որպես Իսրայելի մայրաքաղաք կամ ամերիկյան դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ խիստ բացասաբար կընդունվի իսլամական աշխարհում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարությանը հղումով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 16:33 Asia/Tehran
  • Իսլամական երկրները սպառնում են խզել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի հնարավոր ճանաչումն որպես Իսրայելի մայրաքաղաք կամ ամերիկյան դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ խիստ բացասաբար կընդունվի իսլամական աշխարհում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարությանը հղումով։

 

Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան կողմի նման քայլերը «բաց ագրեսիա» կդառնան իսլամ դավանողների հանդեպ։ Բացի այդ, կազմակերպության 57 անդամները պատրաստակամություն են հայտնել խզել հարաբերությունները ցանկացած պետության հետ, որը կճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։

Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենքն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1995 թվականին։ Սակայն, Մերձավոր Արևելքում իրավիճակի էլ ավելի սրացնելուց խուսափելու համար, այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած դեմոկրատ Բիլ Քլինթոնը հետաձգել է օրենքի իրագործումը։ Նման քաղաքականություն են վարել նաև նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերը և Բարաք Օբաման։

armedia.am