Եգիպտոսի ղպտիական եկեղեցին հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխնախագահին
Դեկտեմբեր 10, 2017 00:07 Asia/Tehran
Եգիպտոսի ղպտիական ուղղափառ եկեղեցին հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին, որը պետք է մոտ ժամանակներս այցելեր Կահիրե։
Եկեղեցու քայլը պայմանավորված է Ղոդսի (Երուսաղեմ) հարցով Վաշինգթոնի դիրքորշմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պատրիարքարանի հայտարարությունը։
Ղպտիական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ քայլը պատասխանն է Ղոդսի հարցով ԱՄՆ վարչակազմի որոշմանը, որը հաշվի չի առնում արաբական երկրների միլիոնավոր բնակիչների զգացամունքները։
Նախօրեին սուննիական աշխարհի խոշորագույն իսլամական համալսարանի՝ «Ալ Ազհարի» ղեկավար Ահմադ ատ Տայիբը նույնպես հրաժարվել էր հանդիպել ԱՄՆ փոոխնախագահի հետ Ղոդսի հարցում ԱՄՆ դիրքորոշման պատճառով։
News.am
Պիտակ