Արաբիան չեզոք դիրքորոշում ընդունեց Ղոդսի հետ կապված Թրամփի որոշման կապակցությամբ
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը շաբաթ գիշեր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստում պասիվ դիրքորոշում ընդունեց Ղոդսի հետ կապված ԱՄՆ նախագահի վերջին որոշման կապակցությամբ:
ԱՊԼ անդամ երկրների ԱԳ նախարարներն արձագանքելով Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլին, շաբաթ օրը արտահերթ նիստ գումարեցին Կահիրեում:
Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրն այս նիստում առանց Թրամփի քայլը դատապարտելու, Վաշինգտոնին կոչ արեց հրաժարվել Ղոդսի կապակցությամբ ընդունած որոշումից:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն այն պայմաններում նման պասիվ դիրքորոշում ընդունեց, երբ արաբական այլ երկրների ներկայացուցիչները Թրամփի վերջին քայլի հանդեպ կտրուկ դիրքորոշում ընդունեցին:
Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլն այս նիստում դատապարտելով Ղոդսի կապակցությամբ Թրամփի քայլը, արաբական երկրներին կոչ արեց բոյկոտի ենթարկել Վաշինգտոնին:
ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբոլղեյզն այս նիստում հայտարարեց, որ Թրամփի որոշումն օրինականություն է փոխանցում զավթողականությանը: Նա ընդգծեց. «Այս դավադիր քայլի դիմաց չպիտի լռել»:
Անտեսելով տարածաշրջանային ու միջազգային լայնամասշտաբ հակառակությունները, Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Ղոդսը պաշտոնապես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք է ճանաչում:
Շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ մինչ այժմ դատապարտել են Թրամփի այս քայլը: