Էրդողանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78543-Էրդողանը_կոչ_է_արել_Երուսաղեմը_ճանաչել_Պաղեստինի_մայրաքաղաք
Ստամբուլում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին դատապարտել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 10:59 Asia/Tehran
  • Էրդողանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք

Ստամբուլում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին դատապարտել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի բացման ժամանակ աշխարհի երկրներին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի մայրաքաղաք։ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի սկանդալային որոշումը եւ նշել, թե Թուրքիան, որպես Իսլամական համագործակցության կազմակերպության ժամանակավոր նախագահող, կոչ է անում Թրամփին րոպե առաջ հետ կանգնել անօրինական ու սադրիչ որոշումից։

News.am