Սիոնիստ զորայինները ձերբակալել են պաղեստինցի վեցամյա երեխայի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78853-Սիոնիստ_զորայինները_ձերբակալել_են_պաղեստինցի_վեցամյա_երեխայի
Սիոնիստական ռեժիմի զորայինները Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող «Ալ-Ջալազոն» գաղթակայանում ձերբակալել են վեցամյա պաղեստինցի երեխայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 04:07 Asia/Tehran
  • Սիոնիստ զորայինները ձերբակալել են պաղեստինցի վեցամյա երեխայի

Սիոնիստական ռեժիմի զորայինները Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող «Ալ-Ջալազոն» գաղթակայանում ձերբակալել են վեցամյա պաղեստինցի երեխայի:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ սիոնիստ զորայինները շաբաթ օրը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող «Ալ-Ջալազոն» գաղթակայանում Սիոնիստական ռեժիմի զորայինների ուղղությամբ քար նետելու մեղադրանքով, ձերբակալել են պաղեստինցի վեցամյա Ադամ Ահմեդ Մասվրային:

Պաղեստինյան աղբյուրները հայտարարել են, որ Սիոնիստական ռեժիմի զորայինները երեխային նստեցրել են զինվորական ավտոմեքենա ու տեղափոխել «Բեյթ-Իլ» քաղաքավանի զորանոցը:

Միևնույն ժամանակ Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամ Նաբիլ Ղավուղը հայտարարել է, որ զավթված Պաղեստինում քարեր նետող երեխաներն ավելի են ազդեցիկ են իսլամական ու արաբական համաժողովներից ու նստաշրջաններից:

Ավելի վաղ Պաղեստինցի գերիների ուսումնասիրության կենտրոնը հայտարարել էր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին, մասնավորապես Ալ-Խալիլում ու Ղոդսում իսրայելցի զորայինների կողմից պաղեստինցի երեխաների ձերբակալությունները հավելում են կրել: Սիոնիստ  զորայինները ամսական միջին հաշվով կալանավորում են  մեկ պաղեստինցի երեխայի:

Պաղեստինյան այս կառույցը հայտարարել է, որ այս պահին սիոնիստական բանտերում կալանքի տակ են պահված 300 պաղեստինցի երեխաներ, ինչը հակասում է միջազգային բոլոր օրենքներին ու նորմերին: