Արաբիայի նոր դավադրությունը ՝ Հորդանան գետի արևմտյան ափը և Ղոդսն Իսրայելին վաճառելը
«Արաբական-21» ինտերնետային կայքը հաղորդել է.-«Միլիարդավոր դոլարների դիմաց Հորդանան գետի արևմտյան ափը և Ղոդսն Իսրայելին վաճառելը համարվում է պաղեստինցիների դեմ սաուդական գահաժառանգի նոր դավադրությունը:
«Արաբական-21» ինտերնետային կայքի հաղորդմամբ, ամերիկյան օրաթերթերը գրել են, որ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի վրա ճնշում է գործադրել՝ տարածքների վաճառքի ծրագրին համաձայնելու համար:
Ամերիկացի հետազոտող Ջեֆրի Առենսոնի հոդվածում նշված է.«Մոհամմեդ Բին Սալմանը Մահմուդ Աբբասին առաջարկել է, որպեսզի 10 միլիարդ դոլարի դիմաց նրա վարչակազմը հրաժարվի Հորդանան գետի արևմտյան ափի և Ղոդսի տարածքներից»:
Բին Սալմանի ծրագրի համաձայն, Գազայի հատվածում ստեղծվելու է Պաղեստին երկիր: Բին Սալմանն անձամբ է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նամակ գրել, որտեղ նշվել են Եգիպտոսի և ԱՄՆ-ի մասնակցությամբ Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Արաբիայի աննախադեպ հանձնառությունները:
Նոյեմբերի 6-ին Մոհամմեդ Բին Սալմանը Մահմուդ Աբբասից ուզել է Ռիադ այցելել ՝ Իրանին դիմագրավելու համար ԱՄՆ-ի և արաբական որոշ երկրների համատեղ նախագծի մշակման համար սաուդական արքայազնի քայլերի մի մասն իրականացնելու համար: