Բաշար Ասադ.«Տնտեսական շրջափակմամբ Սիրիայում ավելի է սրվել մարդկային ճգնաժամը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79101-Բաշար_Ասադ._Տնտեսական_շրջափակմամբ_Սիրիայում_ավելի_է_սրվել_մարդկային_ճգնաժամը
Սիրիայի նախագահն ասել է.«Սիրիայի ժողովրդի դեմ սահմանված տնտեսական շրջափակումը և ահաբեկիչների դեմ պայքարը այս երկրում մարդկային ողբերգության առավել սրման պատճառ է դարձել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 14:05 Asia/Tehran
  • Բաշար Ասադ.«Տնտեսական շրջափակմամբ Սիրիայում ավելի է սրվել մարդկային ճգնաժամը»

Սիրիայի նախագահն ասել է.«Սիրիայի ժողովրդի դեմ սահմանված տնտեսական շրջափակումը և ահաբեկիչների դեմ պայքարը այս երկրում մարդկային ողբերգության առավել սրման պատճառ է դարձել»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երեքշաբթի օրը Կարմիր մահիկի և կարմիր խաչի միություններից կազմված միջազգային պատվիրակության հետ Դամասկոսում կայացած հանդիպման ընթացքում, Բաշար Ասադը հավելել է.«Սիրիայի կառավարությունն իր ողջ կարողությամբ ջանքեր է գործադրելու ահաբեկիչներից ստացած քաղաքացիների ցավերի ու տառապանքների նվազեցման ուղղությամբ»: «Այսօր Կարմիր մահիկի և Կրամիր խաչի հետ գործակցության ամրապնդումը Սիրիայի կառավարության գերկայություններից է», -շեշտել է Ասադը:

Երեքշաբթի օրը ՌԴ-ի վարչապետի օգնական Դմիտրի Ռոգոզինի գլխավորած տնտեսական պատվիրակության հետ հանդիպումից հետո Սիրիայի նախագահն ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարը դեռևս չի ավարտվել ու Սիրիայի կառավարությունը դեռ շարունակում է այդ երկրի մաքրագործումը»: