Ղրղզստանի նախագահը կարևորել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79117-Ղրղզստանի_նախագահը_կարևորել_է_ՀԱՊԿ_շրջանակում_համագործակցությունների_ընդլայնումը
Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Նա կարևորել է այդ կազմակերպության շրջանակներում համագործակցության ընդլայնումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 18:35 Asia/Tehran
  • Ղրղզստանի նախագահը կարևորել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունների ընդլայնումը

Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Նա կարևորել է այդ կազմակերպության շրջանակներում համագործակցության ընդլայնումը:

Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը  երեքշաբթի օրը Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Բիշքեկը համոզված է այս կազմակերպության հետ իր համագործակցությունը կերաշխավորի տարածաշրջանի անվտանգությունը»:

Ժեենբեկովն իր հերթին գոհունակություն  հայտնելով Մինսկում ՀԱՊԿ-ի վերջին նիստի արդյունքների կապակցությամբ ասել է.«Որպես Ղրղզստանի նախագահ իմ առաջին այցը Մոսկվա և այնուհետև Բելառուսում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցելը, վկայում են այս կազմակերպության հետ հարաբերություններն ընդլայնելու մեր ցանկության մասին»:

Հանդիպման ժամանակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկույց ներկայացրեց 2018 թվականին կազմակերպության ծրագրի վերաբերյալ: