ՄԱԿ-ը բողոքեց Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ պատերազմական զենքերի կիրառմանը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիան Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ պատերազմական զենքերի կիրառումը միջազգային օրենքների ոտնահարում է համարել:
«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիան Իսրայելի ռեժիմի զորայինների կողմից պաղեստինցիների դեմ պատերազմական զենքերի կիրառումը մտահոգիչ է բնութագրել:
«Իսրայելի ռեժիմի կողմից պատերազմական փամփուշտների օգտագործումը Գազայում ավելի քան 220 հոգու վիրավորվելու պատճառ է դարձել, ինչը հինգ հոգու զոհվելուն զուգահեռ մտահոգություն է առաջացնում»,-հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի խոսնակ Ռոբերտ Քոլֆիլը:
Քոլֆիլն ընդգծել է, որ այս իրադարձությունները Ղոդսը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի միակողմանի քայլի ուղղակի հետևանքն են, ինչը լիովին հակասում է միջազգային օրենքներին: