Բաշար Ալ-Ջաըֆարի. Դամասկոսը կմասնակցի Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համագումարին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79449-Բաշար_Ալ_Ջաըֆարի._Դամասկոսը_կմասնակցի_Սոչիում_Սիրիայի_ազգային_երկխոսության_համագումարին
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաըֆարին ասել է. «Դամասկոսի ներկայացուցիչները կմասնակցեն հունվարի վերջին Ռուսաստանի Սոչիում գումարվելիք Սիրիայի ազգային երկխոսության համագումարին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 04:12 Asia/Tehran
  • Բաշար Ալ-Ջաըֆարի. Դամասկոսը կմասնակցի Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համագումարին

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաըֆարին ասել է. «Դամասկոսի ներկայացուցիչները կմասնակցեն հունվարի վերջին Ռուսաստանի Սոչիում գումարվելիք Սիրիայի ազգային երկխոսության համագումարին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Բաշար Ալ-Ջաըֆարին ուրբաթ գիշեր Աստանայում Սիրիայի խաղաղության բանակցությունների 8-րդ նստաշրջանի ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է. «Երաշխավորող երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածության համաձայն՝ Սիրիական ազգային երկխոսության համագումարը հունվարի 29-ին և 30-ին գումարվելու է Ռուսաստանի Սոչի քաղաքում»:

«Սիրիան իր ամբողջ ջանքն ի գործ կդնի այս համագումարի կազմակերպման ուղղությամբ»,-հավելել է Բաշար Ալ-Ջաըֆարին, ազգային երկխոսության համագումարը սիրիական բոլոր խմբերի միջև երկխոսության համար հարմար ենթահող համարելով:

Աստանա քաղաքում գումարված Սիրիայի խաղաղության բանակցությունների 8-րդ նստաշրջանն ուրբաթ երեկոյան ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հրապարակած համատեղ հայտարարությամբ ավարտեց իր աշխատանքը:

Համատեղ հաղորդագրության մեջ ԻԻՀ-ի, Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն ընդգծել են ահաբեկչական խմբերին, այդ թվում ԻԼԻՊ ահաբեկչական խմբին վերջնականապես արմատախիլ անելու և ահաբեկիչների փոխադրումը Սիրիա կանխելու ուղղությամբ իրենց վճռակամությունը: