Եգիպտոսում բազմությունը հարձակվել է ղպտիական եկեղեցու վրա
(last modified Sun, 24 Dec 2017 08:47:58 GMT )
Դեկտեմբեր 24, 2017 12:17 Asia/Tehran
  • Եգիպտոսում բազմությունը հարձակվել է ղպտիական եկեղեցու վրա

Եգիպտոսում Կահիրեից 100 կմ հեռավորությամբ գտնվող Աթֆիհ քաղաքում հարյուրավոր մուսուլմաններ հարձակվել են ղպտիական եկեղեցու վրա, հայտնում է AFP-ն:

Հարձակման հետեւանքով, որը տեղի է ունեցել նախօրեին մուսուլմանական նամազից հետո, ջարդուփշուր է արվել եկեղեցու ներքին հարդարանքը, վիրավորվել են մի քանի քրիստոնյաներ, որոնք հիվանդանոցում են: Ամբոխը «թշնամական կարգախոսներ» էր բղավում եւ պահանջում եկեղեցին քանդել, նշել են արքեպիսկոպոսարանում: Հարձակվողներին հեռացրել են անվտանգության ուժերը:

Գերմանիայում ղպտիական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Անբա Դամիանը խստորեն դատապարտել է հարձակումը: Նրա խոսքով՝ Սուրբ Ծնունդից առաջ իրագործված հաձակումն ամբողջ աշխարհի քրիստոնյաներին քամահրելու եւ ճնշելու ակտ է:

Եգիպտոսի քրիստոնյա փոքրամասնությունը բնակչության մոտ 10 տոկոսն է կազմում: Երկրի հարավում պարբերաբար հարձակումներ են կատարվում եկեղեցիների վրա եւ ահաբեկչական ակտեր՝ ընդդեմ քրիստոնյաների:

news.am