Ինթիֆադայի շարունակվելը՝ պաղեստինցիների ուղեքարտեզն է
Պաղեստինում Երուսաղեմի միջազգային հիմնադրամի տնօրենն ասել է.«Մինչև սիոնիստներին պաղեստինյան տարածքներից հեռացնելը, ինթիֆադայի շարունակվելը՝ պաղեստինցիների ուղեքարտեզն է համարվում»:
Թասնիմ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում Երուսաղեմին հովանավորող բանաձևի վավերացմանը, Ահմեդ Յուսեֆ Աբուհալբիեն ասել է, որ այդ բանաձևի վավերացումն ապացույցն է այն իրողության, որ Երուսաղեմը պաղեստինցիների մայրաքաղաքն է և ոչ ոք չի կարող միջամտել այդ հարցում:
Նա հավաստիացրել է, որ միջազգային օրենքների համաձայն, Երուսաղեմը զավթված քաղաք է և պետք է վերադարձվի Պաղեստինին:
Նշելով, որ տարբեր երկրներում ԱՄՆ-ի որոշման դեմ կայացած բողոքի ցույցերը հաստատում են Պաղեստինի ժողովրդի իրավունքների պահպանումը, Աբուհալբիեն ասել է.«Ազատության ձեռք բերման և բռնությունից ազատվելու համար, պաղեստինցիները միջազգային հովանավորության կարիք ունեն»: