Սիրիայի հյուսիսում շատ քիչ հայեր են մնացել. Պուտինի հատուկ ներկայացուցիչ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i79953-Սիրիայի_հյուսիսում_շատ_քիչ_հայեր_են_մնացել._Պուտինի_հատուկ_ներկայացուցիչ
Սիրիայի հյուսիսում կոմպակտ բնակվող հայկական համայնքից շատ քիչ մարդ է մնացել: Այդ մասին հայտարարել է Սիրիայի գծով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, փոխանցում է PanArmenian-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 07:11 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիսում շատ քիչ հայեր են մնացել. Պուտինի հատուկ ներկայացուցիչ

Սիրիայի հյուսիսում կոմպակտ բնակվող հայկական համայնքից շատ քիչ մարդ է մնացել: Այդ մասին հայտարարել է Սիրիայի գծով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, փոխանցում է PanArmenian-ը:

 

Հատուկ ներկայացուցիչը միջսիրիական կարգավորման գործում կարևորել է եկեղեցու դերը՝ հայտարարելով, որ Մոսկվան եկեղեցու աջակցությունը և օգնությունն է ակնկալում ստանալ կարգավորման հարցում:

«Քրիստոնյաներից շատ շատերն են հեռացել Սիրիայից, շատերը վախենում են հետապնդումներից: Իսկ եթե խոսելու լինենք զուտ ազգային համայնքների մասին, ապա հայերն, օրինակ, որոնք կոմպակտ ապրում էին երկրի հյուսիսում, այժմ հիմնականում հեռացել են, գործնականում շատ շատերը մեկնել են երկրից »,-ասել է Լավրենտևը:

Նա մեծապես կարևորել է հանդուրժողականության և միջկրոնական համաձայնության հարցը: «Եթե բոլոր եկեղեցիների ղեկավարները նպաստեին միասնությանը, համախմբմանը, դա շատ լավ կլիներ: Մենք հուսով ենք, որ այդպես կլինի»,-ասել է Լավրենտևը:

armedia.am/