2017 թվականին ավելի քան վեց հազար պաղեստինցի է ձերբակալվել
Գերիների հարցերով զբաղվող պաղեստինյան կենտրոնը հայտարարել է, որ 2017 թվականին ավելի քան վեց հազար պաղեստինցի ձերբակալվել է սիոնիստ բանակայինների կողմից: Այս մասին հաղորդել է «Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով «Պաղեստին Ալյում» գործակալությանը:
Պաղեստինցի գերիների կենտրոնի տնօրեն Ռաաֆաթ Համդունեն ասել է.«Առկա տվյալների համաձայն՝ Սիոնիստական ռեժիմն ավելացրել է ձերբակալություններն ու գիշերային խուզարկումները: 2017 թվականին այդ ռեժիմը ձերբակալել է վեց հազար 400 պաղեստինցու»:
«Ձերբակալվածների մեջ են 62 կանայք, 300 պատանիներ և Պաղեստնի օրենսդրության խորհրդի 12 ներկայացուցիչներ», ասել է Ռաաֆար Համդունեն:
Ըստ հաղորդման՝ սիոնիստ բանակայինները 2017 թվականի նոյեմբերին միայն Ղոդսում ձերբակալել են 131 պաղեստինցիների: