Սիրիական բանակը 7 բնակավայր է վերահսկողության տակ առել Համա նահանգում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80215-Սիրիական_բանակը_7_բնակավայր_է_վերահսկողության_տակ_առել_Համա_նահանգում
Սիրիայի կառավարական ուժերն ահաբեկիչներից մի քանի բնակավայր են ազատագրել Համա նահանգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2017 09:05 Asia/Tehran
  • Սիրիական բանակը 7 բնակավայր է վերահսկողության տակ առել Համա նահանգում

Սիրիայի կառավարական ուժերն ահաբեկիչներից մի քանի բնակավայր են ազատագրել Համա նահանգում:

INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սիրիական պետական լրատվական գործակալությունը:«Բանակային ստորաբաժանումները դաշնակիցների ուժերի հետ միասին վերահսկողության տակ են առել Աթշան, Ալ-Համդանիա, Աս-Սալյումիա, Ան-Նասերիա, Աբու Օմար, Մարրաք և Ջեդդուա շրջանները Համա նահանգի հյուսիս-արևելքում: Նրանք նաև մեծ թվով ահաբեկիչների են ոչնչացրել»,- ասվում է սիրիական աղբյուրի հաղորդագրության մեջ:Նշվում է, որ սակրավորների ստորաբաժանումները «սկսել են աշխատանքներ իրականացնել ազատագրված բնակավայրերում. նրանք տներն ու փողոցները մաքրում են ահաբեկիչների տեղադրած պայթուցիկ նյութերից:

tert.am/