Սիրիայի բանակը հաջողությամբ ավարտել է Դամասկոսի արվարձաններում գրոհայինների դեմ ռազմարշավը
Սիրիայի կառավարական զորքերը պետական դրոշներ են տեղակայել Դամասկոսի ծայրամասերի հարավարևմտյան ռազմավարական բարձունքներում՝ ի նշան ահաբեկիչների դեմ իրականացված մարտական գործողությունների հաջող ավարտի:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվական գործակալությունը, կառավարական զորքերն ամրապնդվել են ամենաբարձր կետում և Քունեյթրա ու Դամասկոս նահանգների միջև ընկած բարձունքների ստորոտներին:
Ահաբեկիչների դեմ գործողությունները Դամասկոսի հարավ-արևմուտքում՝ Գոլանի բարձունքների հետ սահմանին, շարունակվել են երեք ամիս:
Կառավարական զորքերին և դաշնակից ուժերին դիմակայում էին «Ջեբհաթ ան-Նուսրա» և մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների գրոհայինները, որոնք 2015-ին ստեղծել էին «Միասնական ռազմական դաշինք» խմբավորումը:
Tert.am