Հալեպում նշել են Սուրբ Ծննդյան տոնը
Հունվար 07, 2018 08:22 Asia/Tehran
Հալեպում նշել են Սուրբ Ծննդյան տոնը:
Սիրիայի Հալեպ քաղաքի Սուրբ Աստվավածին ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում հայերը նշել են Սուրբ ծնունդի ու Աստվածահայտնության տոնը:
«Գանձասարի» կայքէջից տեղեկանում ենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցել Բերիո թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Շահան արք. Սարգսյանը: Նշվում է, որ բացի հավատացյալներից սրբազան հորն ու ազգային իշխանություններին շնորհավորելու էին եկել Սիրիայի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվում Հալեպի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանն ու Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
Panorama.a
Պիտակ