Սիրիական զորքերն Իդլիբի հարավում մոտենում են Աբու Դուհուր ռազմական օդանավակայանին
Սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի օգնությամբ հունվարի 7¬ին ահաբեկիչներին դուրս Է շպրտել Իդլիբի նահանգի (Դամասկոսից 320 կիլոմետր) հարավ ¬ արեւելքի Սանջար բանակավայրից: Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, զորքերը կարեւոր ռազմավարական առաջադիրք են գրավել Աբու Դուհուր ռազմական օդանավակայան տանող ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, զորքերը կարեւոր ռազմավարական առաջադիրք են գրավել Աբու Դուհուր ռազմական օդանավակայան տանող ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ կառավարական ուժերն այժմ գտնվում են ավիաբազայից մոտավորապես 17 կիլոմետր հեռավորության վրա, որի նկատմամբ վերահսկողությունը կորցրել Էին 2014 թվականին: «Ջեբհաթ ան Նուսրայի» հրոսակախմբերի եւ նրանց կողմից կռվող «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորման դեմ կատաղի մարտերը Սիրիայի հյուսիսարեւմտյան տարածաշրջանում շարունակվում են մեկ ամսից ավելի: Այդ ժամանակամիջոցում բանակը եւ աշխարհազորայիններն ավելի քան 600 զլինյալների են ոչնչացրել Համայի եւ Իդլիբի նահանգներում: Նրանց հաջողվել Է ազատագրել 87 գյուղ եւ ֆերմա, ինչպես նաեւ վերադարձնել ավելի վաղ կորցրած դիրքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am