Չինաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80879-Չինաստանը_մեծացնում_է_իր_ռազմական_ներկայությունը_Մերձավոր_Արևելքում
Չինաստանը մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ արտերկրում կառուցելով երկրորդ ռազմական բազան։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունվար 09, 2018 07:35 Asia/Tehran
  • Չինաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում

Չինաստանը մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ արտերկրում կառուցելով երկրորդ ռազմական բազան։

South China Morning Post-ի փոխանցմամբ՝ Պեկինը մտադիր է ռազմածովային բազա կառուցել ռազմավարական կարևորության պակիստանյան Գվադար նավահանգստի մոտ։

Թերթի աղբյուրները նշում են, որ Պեկինի պլանները խոսում են Պակիստանի և մասնավորապես Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի «չինական ռազմականացման» մասին։ Բացի այդ, Չինաստանը կարող է օգտագործել Պակիստանն ընդդեմ Հնդկաստանի։

Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը Չինաստանի և Հնդկաստանի միջև լարվածության մակարդակն աճել էր երկու երկրների և Բութանի միջև սահմանային Դոկլամ բարձրավանդակում տեղի ունեցած միջադեպից հետո։ Օգոստոսի վերջին կողմերին հաջողվել էր պայմանավորվել այդ տարածքից զորքերի դուբերման մասին։

Armedia.am