Սաուդացի թագաժառանգը 5 հազար մարդուց բաղկացած բանակ Է ստեղծել
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանն ստեղծել Է փոքր բանակ՝ աշխարհում խոշորագույն Blackwater մասնավոր զինվորական ընկերության համանմանությամբ:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sabq թերթը: Կառույցը, որն ստացել Է «Ալ Աջրաբի սուր» անվանումը, կազմավորվել Է տակավին 2015 թվականին, բայց մինչ օրս այն մասին, որ Թագավորական գվարդիայի կազմում գոյություն ունի ստորաբաժանում, որը ենթարկվում Է անմիջականորեն եւ միայն թագաժառանգին, հայտնի չի եղել: Խմբի կազմի մեջ են մտնում 5 հազար շարքայիններ եւ սպաներ, որոնք լուրջ զինվորական պատրաստություն են անցել: Դրանք արագ հակազդման ուժեր են, օդային դեսանտ, մարտական լողորդներ, բողոքների ճնշման, ականազերծման ջոկատներ, ինչպես նաեւ դիպուկահարներ: Ինչպես նշել Է հրատարակությունը, ընտիր բրիգադի խնդիրների թվում են թագավորի եւ գահաժառանգի, VIP-անձանց, թագավորական նստավայրերի պաշտպանությունը, ինչպես նաեւ այն բոլոր միջոցառումների անվտանգության ապահովումը, որոնք կազմակերպում են միապետը եւ նրա որդին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Armenpress.am