ԵՄ-ի կողմից Ղոդսի հարցով Միջին Արեւելքի ճգնաժամի նստաշրջան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81125-ԵՄ_ի_կողմից_Ղոդսի_հարցով_Միջին_Արեւելքի_ճգնաժամի_նստաշրջան
Հունվարի 31-ին ԵՄ-ի կողմից Ղոդսի հարցով Միջին Արեւելքի ճգնաժամի նիստ է գումարվելու: Այդ մասին տեղեկացրել է ԵՄ-ի արտաքաին քաղաքականության պատասխանատուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2018 11:00 Asia/Tehran
  • ԵՄ-ի կողմից Ղոդսի հարցով Միջին Արեւելքի ճգնաժամի նստաշրջան

Հունվարի 31-ին ԵՄ-ի կողմից Ղոդսի հարցով Միջին Արեւելքի ճգնաժամի նիստ է գումարվելու: Այդ մասին տեղեկացրել է ԵՄ-ի արտաքաին քաղաքականության պատասխանատուն:

Հղում անելով եվրոպական աղբյուրներին, Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը հաղորդել է, որ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից հետո ԵՄ-ը հայտնել է, որ հյուրընկալելու է Միջին Արևելքի ճգնաժամի նիստը:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատում Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Ֆեդերկիա Մոգերինին, Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Մարի Էրիքսենը և AHLC Ժամանակավոր հանձնաժողովի անդամները որոշել են անցկացնել այդ նիստը:

Հաղորդագրության մեջ ասված է.«Այդ նստաշրջանում քննարկվելու է սիոնիստա-պաղեստինական հակամրտության կարգավորման տեմպերն արագացնելու խնդիրը ու նաև բանակցելու ենք Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավար վարչակազմի լիովին տիապետության խնդրի շուրջ»

AHLC ժամակավոր հանձնաժողովը բաղկացած է 15 անդամներից: Այն նախագահում է Նորվեգիան, որ նաև դեպի Պաղեստին մարդասիրական օգնությունների առաքման հարցով համադրման պատսխանատուն է: