Սիրիայի բանակը լայնածավալ հարձակման է անցել Իդլիբում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81129-Սիրիայի_բանակը_լայնածավալ_հարձակման_է_անցել_Իդլիբում
«Սիրիայի կառավարության ուժերը ռուսաստանյան օդուժի աջակցությամբ շարունակում են հարձակումն Իդլիբի,- բրիտանական The Times հանդեսում գրում է թղթակից Ռիչարդ Սփենսերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2018 11:27 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը լայնածավալ հարձակման է անցել Իդլիբում

«Սիրիայի կառավարության ուժերը ռուսաստանյան օդուժի աջակցությամբ շարունակում են հարձակումն Իդլիբի,- բրիտանական The Times հանդեսում գրում է թղթակից Ռիչարդ Սփենսերը:

«Ամենահաջողակ ասադյան հրամանատար Սուհել Ալ-Հասանի գլխավորած ուժերն արդեն գրավել են մի քանի առանցքային քաղաքներ եւ գյուղեր: Իդլիբը Սիրիայի կառավարության  ընդդիմադիրների ամրոցներից էր, իսկ հիմա նահանգը վերահսկում է զինյալների տարատեսակ խմբերի խռովարար կոալիցիան, որը ղեկավարում է «Հայաթ Թահրիր ալ- Շամը»՝ «Ալ-Քաիդայի» նախկին մասնաճյուղը՝ հայտնի որպես «Ալ-Նուսրայի ճակատ»: Քիչ հավանական է, որ ինչ-որ արտաքին ուժեր կգան նրանց օգնության»,- նշվում է հոդվածում:

«Ասադի կառավարական բանակը գրավել է Սինջար քաղաքը, եւ հիմա նրանք տասը մղոն հեռավորության վրա են գտնվում զինյալների Աբու-Դուհուր ռազմաբազայից»,- տեղեկացնում է թղթակիցը:

«Ենթադրվում է, որ Իդլիբը լինելու է դեէսկալացիայի չորս գոտիներից մեկը: Միեւնույն ժամանակ Դամասկոսի մոտ ընթանում է կատաղի պայքար, Սիրիայի բանակը մտադիր է իրականացնել վերջնական հարձակում եւ ետ գրավել ամբողջ երկիրը: Հնարավոր է, վերջին հերթին գործը կհասնի Դերա քաղաքի շուրջ  գտնվող գոտուն, որը գտնվում է Հորդանանի եւ Իսրայելի սահմանին»:

Իդլիբում Սիրիայի բանակին օգնում է այն փաստը, որ մշտապես պառակտված զինյալների խմբերը պատրաստ են հարձակվել իրար վրա:   Թուրքիան հասկացրել է, որ աջակցելու է միայն «Հայաթ Թահրիր ալ-Շամի» հետ կապ չունեցող խմբավորումերին, եւ հիմա Իդլիբում նրա խաղաղարար ջանքերը գլխավորապես կայանում են սահմանների պաշտպանության եւ քուրդ ապստամբներին հետեւելու մեջ: