Դամասկոսում վերագործարկել են հեռուստացույցներ արտադրող գործարանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81197-Դամասկոսում_վերագործարկել_են_հեռուստացույցներ_արտադրող_գործարանը
Սիրիայի մայրաքաղաքում վերագործարկվել է հեռուստացույցների արտադրության գործարանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2018 07:47 Asia/Tehran
  • Դամասկոսում վերագործարկել են հեռուստացույցներ արտադրող գործարանը

Սիրիայի մայրաքաղաքում վերագործարկվել է հեռուստացույցների արտադրության գործարանը:

Ընկերությունում, որը հանդիսանում է Syrian Arab Electronic Industries Company պետական կորպորացիայի մի մաս, ակնկալում էին մինչեւ 2017 թ. ավարտը պլանային ցուցանիշում գրանցել 10 000 հեռուստատեսային ընդունիչներ: Այս մասին լրագրողներին հայտնել է գործարանի տնօրեն Մուհամեդ Ալ Շեյխը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք սկսել ենք աշխատել  միայն մեկ տարի առաջ, իսկ գործարանը մի քանի տարի շարունակ պատերազմի պատճառով դադարեցրել էր աշխատանքը: Այդ պատճառով մենք հիմա փորձում ենք ստեղծել արտադրություն, բայց արդեն ունենք ծրագրեր, թե ինչպես ընդլայնել այն: 2017 թվականիի վերջում մենք նախատեսում էինք արտադրել 10 հազար  ապրանք, սակայն արդյունքները դեռ չենք ամփոփել: Ապագայում մենք կարող ենք տարեկան 30-40 հազար թողարկել»,-ասել է նա:

Պատերազմի տարիներին պետական կորպորացիան արտադրում էր տարբեր տեսակի ապրանքներ` հեռուստացույցներից մինչեւ սառնարաններ եւ օդորակիչներ: Այն հիմնադրվել է 1960 թվականին, եւ Մերձավոր Արեւելքում առաջիններից մեկն էր, որ արտադրում էր հեռուստաընդունիչներ սեփական ապրանքանիշով՝ Syronics։

Դեռեւս  վերագործարկված գործարանը աշխատում է ընդամենը մեկ գծով, որը զբաղվում  է LCD հեռուստացույցների արտադրությամբ`24-ից 43 դյույմ անկյունագծով: Միջին գինը կազմում է 240 հազար սիրիական լիրա (ներկայիս փոխարժեքով  մոտ 600 դոլար): Միջազգային պատժամիջոցների պատճառով բաղադրիչները  ստիպված են երրորդ կողմի միջոցով  ձեռք բերել  Կորեայից, Չինաստանից եւ Մալազիայից: Այժմ նրանց մասնաբաժինը կազմում է 90 տոկոս, իսկ նախապատերազմական տարիներին բաղադրիչների ավելի քան մեկ երրորդը տեղական արտադրությունն էր:

News.am