Պաղեստինի ազգային խորհրդարանը արաբական երկրներից պահանջել է դադարեցնել հարաբերությունները Իսրայելի հետ
Հաղորդագրություն տարածելով, Պաղեստինի ազգային խորհրդարանն արաբական երկրներից խնդրել է դադարեցնել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ և հետևել ՊԱԿ-ում Պաղեստինի կատարյալ անդամակցության հարցին:
Վկայակոչելով «Ալ-Մայադին» լրատվական գործակալությունը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ հաղորդագրության մեջ Պաղեստինի ազգային խորհրդարանի նախագահ Սալիմ Ալ-Զաընունը նշել է, որ այն ինչ դարի գործարք է կոչվել չի ապահովում պաղեստինցիների իրավունքները և Պաղեստինի ազգային խորհրդարանը մերժում է այն:
Ալ-Զաընունը նշել է, որ Պաղեստինի ազգային խորհրդարանը դատապարտում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը և համոզված է, որ Վաշինգտոնն առողջ միջնորդ չէ հաշտության գործընթացի համար:
Պաղեստինի ազգային խորհրդարանի նախագահը դատապարտել է ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը հատկացվող ֆինանսական օգնությունների դադարեցման մասին ԱՄՆ-ի սպառնալիքները:
Վերջերս ԱՄՆ-ը հայտարարել է, որ 2018 թ. հունվարին, 125 միլիոն դոլար կրճատել է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը (UNRWA) հատկացվող 300 միլիոն դոլար օգնությունից: