Ազատագրվել են Սիրիայի Հալեպ նահանգի երեք գյուղեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81607-Ազատագրվել_են_Սիրիայի_Հալեպ_նահանգի_երեք_գյուղեր
Շարունակելով իր առաջխաղացումը Հալեպ նահանգի հարավային արվարձանում, սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել երեք գյուղերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 14:26 Asia/Tehran
  • Ազատագրվել են  Սիրիայի Հալեպ նահանգի երեք գյուղեր

Շարունակելով իր առաջխաղացումը Հալեպ նահանգի հարավային արվարձանում, սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել երեք գյուղերում:

Հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, ՄԵՀՐ գործակալությունը հաղորդել է, որ թաքֆիրականների դեմ մարտերում Սիրիայի բանակի առաջխաղացումը շարունակվում է և սիրիական կառավարական ուժերն իրենց ձեռքն են վերցրել երեք գյուղերի վերահսկողությունը:

Ի դեպ, Սիրիայի Հալեպ նահանգի Շարը ալ-Նեյլ շրջանի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ և մի քանի հոգի էլ վիրավորվել են: 

Ահաբեկչական խմբավորումները նաև ականային հարձակման են ենթարկել Դամասկոսի արվարձանի շրջանները:

Մեկ այլ լուրի համաձայն՝ Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տնօրեն Դևիդ Ակուբյանի հետ հանդիպման ժամանակ Հոմսի նահանգապետ Թալալ Ալ-Բարազին ասել է.«Մենք կաջակցենք բոլոր նրանց, ովքեր  թողել են իրենց տները Հոմսում և հիմա ցանկանում են վերադառնալ»: